Բաժիններ՝

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Ատլանտա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ատլանտա»

1/32 եզրափակիչ

Անգլիա-Կոնգո` 2:1

Աշխարհի առաջնության 1/32 եզրափակչում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանուն՝ ապահովելով տեղը հաջորդ փուլում։

Հանդիպումը անսպասելի մեկնարկ ունեցավ․ արդեն 7-րդ րոպեին Բրայան Ցիպենգան առաջ մղեց Կոնգոյի ընտրանուն։ Առաջին խաղակեսում անգլիացիները մեծ տարածքային առավելություն ունեին, սակայն չկարողացան արդյունավետ օգտագործել իրենց պահերը, իսկ մրցակցի դարպասապահ Լիոնել Մպասին մի քանի կարևոր «սեյվ» կատարեց։

Երկրորդ կեսում Թոմաս Տուխելի թիմը շարունակեց ճնշումը և վերջապես 75-րդ րոպեին Հարի Քեյնի գլխի հարվածից վերականգնեց հավասարությունը։ Անգլիայի ավագը 86-րդ րոպեին դարձավ նաև հաղթական գոլի հեղինակը՝ դիպուկ հարվածով ձևակերպելով 2:1 վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո Անգլիան դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Մեքսիկայի հավաքականի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031