Կրակովում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Քիչ առաջ Կրակովում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Տեսանյութեր

Լրահոս