Բաժիններ՝

Ամստերդամի օդանավակայանը բոլոր չվերթերը չեղարկել է ձնաբքի պատճառով

Ամստերդամի Սհիփոլ օդանավակայան բոլոր չվերթերը չեղարկել է Եվրոպայում մոլեգնած ձնաբքի պատճառով։ «Նկատի առնելով վատ եղանակային պայմանները՝ ամբողջ օդային երթեւեկությունը դադարեցված է մինչեւ նոր կարգադրություն»,- ասված է հաղորդագրության մեջ, որը զետեղված է Twitter-ում օդանավակայանի պաշտոնական օգտահաշվում:

Նիդեռլանդների օդերեւութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացում է տարածել ձնահողմի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակի վերաբերյալ: Ծառայության տվյալներով՝ քամու պոռթկումների արագությունը տեղ-տեղ կարող է հասնել ժամում 140 կիլոմետրի:

Նիդեռլանդներում գնացքների երթեւեկությունը նույնպես իրականացվում է ընդհատումներով: Նիդեռլանդները Եվրոպայի միակ երկիրը չէ, որտեղ մոլեգնել է ձնաբուքը: AP գործակալությունը գրում է, որ Գերմանիայի արեւմտյան եւ հյուսիսային շատ շրջաններում փակ են դպրոցները: Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում դուրս չգալ իրենց տներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս