Բաժիններ՝

«Արաբական գարունից» տարածաշրջանի երկրների կորուստները կազմել են 900 մլրդ դոլար. Եգիպտոսի նախագահ

Մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների կորուստներն «արաբական գարնան»՝ մի շարք հեղաշրջումների եւ ժողովրդական զանգվածային հուզումների հետեւանքով, որոնք 2011 թվականին ծայր առան արաբական բազմաթիվ պետություններում, եւ դրանց հաջորդած իրադարձությունների հետեւանքով, կազմում են 900 միլիարդ դոլար:

Այս տվյալները հայտնել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին «Հայրենիքի պատմությունը» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը հունվարի 17-ին բացվել է Կահիրեում։

«2011 թվականի «արաբական գարնան» իրադարձությունների եւ հեղափոխությունների կողմից արաբական ժողովուրդներին հասցված վնասը կազմում է 900 միլիարդ դոլար»,- նշել է Եգիպտոսի նախագահը: Աս Սիսիի խոսքով՝ պատերազմների, ներքին հակամարտությունների եւ հեղաշրջումների հետեւանքով այդ ժամանակամիջոցում տարածաշրջանում զոհվել է 1,4 մլիոն մարդ, եւս 15 միլիոնը հայտնվել է փախստականների վիճակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս