Երեկ պաշտոնից ազատված գեներալներին Սուրեն Պապիկյանը նոր պաշտոն է տվել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով երեկ պաշտոնից ազատված գեներալները նոր պաշտոններ են ստացել։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, իսկ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
Գյոզալյանը երեկ ազատվել է Հատուկ կորպուսի հրամանատարի պաշտոնից, իսկ Բաղդադյանը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։

