
ԿԺԴՀ-ն զորահանդես կանցկացնի Փյոնչհանի Օլիմպիադայի նախօրյակին

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պլանավորում են զորահանդես անցկացնել Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մեկ օր առաջ: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Սպասվում է, որ զորահանդեսին կմասնակցեն մինչեւ 12 հազար հյուսիսկորեացի զինծառայողներ:
Հանդիսականներին կցուցադրեն ռազմական տեխնիկա: Զորահանդեսը պլանավորված է փետրվարի 8-ին եւ տեղի կունենա Փենյանի մերձակայքում գտնվող օդաթռիչքարանում: Գործակալության տվյալներով՝ այն կանցկացվի 69 տարի առաջ՝ 1948 թվականի փետրվարի 8-ին ԿԺԴՀ-ի կանոնավոր բանակի ստեղծման օրվա առթիվ:
Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9-ից մինչեւ 25-ը Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում: Սեուլը եւ Փենյանը համաձայնության են եկել, որ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատվիրակություններն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կանցնեն միասին՝ «միավորված Կորեայի» դրոշի ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: