
Վուդի Ալենը հերքել է դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքները

Ամերիկացի կինոռեժիսոր և բազմակի օսկարակիր Վուդի Ալենը հերքել է իր որդեգրված դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքները:
Այդ մասին հաղորդում է CBS հեռուստաընկերությունը: Կինոռեժիսորի որդեգրված դուստրը՝ Մելոուն Ֆերոուն, հունվարի 18-ին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկնել է Ալենի նկատմամբ մեղադրանքները, որոնք առաջին անգամ ներկայացրել է 2014 թվականին, որից հետո ռեժիսորը կրկին հերքել է նրա խոսքերը:
«Չնայած Ֆորոուի ընտանիքը ցինիկորեն օգտագործում է Time’s Up շարժման հնարավորությունը՝ այդ չարչրկված մեղադրանքները կրկնելու համար, դրանք այսօր ավելի ճշմարիտ չեն դառնում, քան նախկինում: Ես երբեք չեմ վնասել իմ դստերը, ինչպես և ներկայացրել են բոլոր հետազոտությունները քառորդ դար առաջ»,- Ալենի խոսքն է մեջբերում հեռուստաընկերությունը: