Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 10-հազարանոց էքսպեդիցիոն կորպուս են ստեղծելու
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան երկու տարվա ընթացքում կստեղծեն համատեղ էքսպեդիցիոն կորպուս 10 հազար զինառայող թվակազմով: Հունվարի 18-ին այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքերին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք համաձանեցինք, որ բրիտանա-ֆրանսիական համագործակցությունը նախկինի պես վճռական նշանակություն ունի Եվրոպայի պաշտպանության համար, եւ որ մենք միասին կշարունակենք լիամասշտաբ դեր խաղալ այս աշխարհամասի անվտանգության ամրապնդման բնագավառում:
Եվ այսօր մենք կարող ենք հավաստել, որ բրիտանա-ֆրանսիական համատեղ միացյալ էքսպեդիցիոն զորքերը մինչեւ 2020 թվականը պատրաստ կլինեն այն բանին, որ արագորեն եւ արդյունավետորեն մինչեւ 10 հազար զինծառայողներ ծավալեն ցանկացած սպառնալիք հաղթահարելու համար»,- հայտարարել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: