Բաժիններ՝

Կիմ Չեն Ընի հետ Թրամփի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ. Սպիտակ տուն

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ: Այդ մասին հայտնել  է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Նախագահ Թրամփը կընդունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հրավերն այն վայրում եւ այն ժամանակ, որոնք դեռեւս պետք է որոշվեն»,- նշել է նա: Սանդերսի խոսքով՝ ԱՄՆ-ն «ակնկալում է համաձայնության հասնել Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ»: «Մինչ այդ բոլոր պատժամիջոցները կմնան ուժի մեջ, եւ մենք այսուպհետեւ էլ առավելագույն ճնշում կգործադրենք Փհենյանի վրա»,- հավելել է նա:

Մարտի 8-ին Հարավային Կորեայի պատվիրակությունը եղել է Սպիտակ տանը, որպեսզի ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին տեղեկացնի Փհենյանի հետ կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Հարավային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է հասնել Կորեական թերակղզու միջուկազերծման, ինչպես նաեւ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ եւ դրանց ընթացքում դադարեցնել միջուկային եւ հրթիռային փորձարկումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս