 
                        Վրաստանի վարչապետը կոչ է արել Ռուսաստանին՝ համատեղ կարգավորել հարաբերությունները
 
                                    Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար։ «Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա տասը տարին 2018 թվականի պատերազմից հետո: Այդ դրամատիկ երեւույթը խորը հետք է թողել վրաց ժողովրդի կյանքում եւ վրաց-ռուսական հարաբերություններում:
Խզվել են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը փաստորեն փակուղի մտցրեց բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը»,-ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Կվիրիկաշվիլին նշում է, որ ներկայում հարկ է ընտրություն անել՝ այդ տարեթվիը դիմավորել փոխադարձ մեղադրանքներով ու խիստ հայտարարություններով կամ «կատարել խելամիտ, թեկուզեւ ոչ մեծ քայլեր հարաբերությունները կախարդված շրջանից դուրս բերելու համար»:
«Մենք ավելի վաղ էլ հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնեւյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը:
Մենք նաեւ պատրաստ ենք ուղղակի երկխոսություն վարել աբխազների ու օսերի հետ, եւ այդ տեսանկյունից դրական կլիներ իրական կառուցողական մոտեցումը Ռուսաստանի կողմից: Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է ձեռնարկել նաեւ այլ խելամիտ քայլեր»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        