
Վիլնյուսում կանցկացվի կին քաղաքական ղեկավարների գագաթնաժողովը

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, որն Աշխարհի կին ղեկավարների խորհրդի նախագահն է, առաջարկել է հունիսի 6-ից մինչեւ 8-ը Վիլնյուսում անցկացնել կին քաղաքական ղեկավարների գագաթնաժողովը: Այդ մասին հայտնել է նախագահական պալատի մամուլի ծառայությունը:
«Խորհրդաժողովը կկայանա Լիտվայի նախագահի հովանավորությամբ: Միջոցառմանը, որը հունիսում տեղի կունենա Լիտվայի սեյմում, կմասնակցեն կին քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից: Նրանք գործարար շրջանների, ակադեմիական հանրակցության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին կքննարկեն քաղաքականությանը կանանց մասնակցության ընդլայնման, տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովման եւ կանանց նկատմամբ բռնության վերացման միջոցները»,-նշում է մամուլի ծառայությունը:
Նախագահական պալատի տվյալներով՝ հունիսին Լիտվա կժամանեն Խորվաթիայի եւ Մալթայի նախագահները, Իսլանդիայի վարչապետը եւ այլ պետությունների գործող ու նախկին ղեկավարներ, որոնց միավորում է անդամությունը Աշխարհի կին ղեկավարների խորհրդին: Կին քաղաքական ղեկավարների գագաթնաժողովը Վիլնյուսում կդառնա թվով յոթերորդը. համաժողովն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: