
Քաբուլում առնվազն յոթ մարդ է զոհվել մզկիթի մոտ իրականացված պայթյունից. Reuters

Աֆղանստանի մայրաքաղաքում մարտի 9-ին առնվազն յոթ մարդ է զոհվել շիաների մզկիթի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով: Եվս յոթ մարդ տուժել է: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարին:
Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է այն ժամանակ, երբ նրան կանգնեցրել են իրավակարգի պահապանները: Զոհվածների թվում մեկը ոստիկան է, եւս վեցը քաղաքացիական անձինք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: