ԳՍԴԿ-ն հրապարակել է սոցիալ-դեմոկրատներից նախարարների ցուցակն ապագա կառավարությունում
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) երկրի ներկայիս արդարադատության նախարար Հայկո Մաասին արտգործնախարարության ղեկավարի պաշտոնն է առաջարկել Անգելա Մերկելի նոր կառավարությունում:
Մարտի 9-ին Բեռլինում այս մասին լրագրողներին հայտնել է Բունդեսթագում ԳՍԴԿ-ի խմբակցության ղեկավար Անդրեա Նալեսը, որը ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնակատար Օլաֆ Շոլցի հետ հրապարակել է սոցիալ-դեմոկրատներից նախարարների ցուցակը Գերմանիայի ապագա կառավարությունում։
Նալեսը նաեւ հայտնել է, որ Շոլցը կզբաղեցնի փոխկանցլերի, Գերմանիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Բացի դրանից, ԳՍԴԿ-ի ղեկավարությունը կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Հուբերտուս Հայլյային առաջարկել է աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարարի պաշտոնը, Կատարինա Բառլեյին՝ արդարադատության նախարարի, Բեռլինի Նոյքյոլնի օկրուգի ղեկավար Ֆրանցիսկ Գիֆեյին՝ ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի, Սվենյա Շուլցեին՝ շրջակա միջավայրի պահպանության, շինարարության եւ ռեակտորների անվտանգության նախարարի պաշտոնը:
Դրանով իսկ նշված են բոլոր նախարարները Անգելա Մերկելի ապագա կաբինետում: Ավելի վաղ ֆեդերալ գերատեսչությունների «իրենց» ղեկավարներին որոշել են Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: