Բաժիններ՝

Ճապոնիան բարձր է գնահատել միջուկազերծման շուրջ բանակցություններ վարելու ԿԺԴՀ-ի ցանկությունը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 9-ին լրագրողներին հայտարարել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի դիրքորոշման մեջ կատարված փոփոխությունները։

«Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած փոփոխությունները, որը դիմել է բանակցություններ սկսելու առաջարկությամբ, որոնք միջուկազերծում են նախատեսում: Դա Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի սերտ փոխգործակցության, ինչպես նաեւ այն հզոր ճնշման արդյունքն է, որը Հյուսիսային Կորեայի վրա գործադրվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ ամբողջ համաշխարհային հանրակցության կողմից»,-ասել է Աբեն:

Նա նաեւ հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ մեկնել ապրիլին, երբ Ճապոնիայի խորհրդարանում կավարտվի քվեարկությունը նոր ֆինանսական տարվա բյուջեի շուրջ, եւ բանակցություններ վարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ընդսմին Աբեն ընդգծել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել ճնշումը Փհենյանի վրա այնքան ժամանակ, «քանի դեռ Հյուիսիսային Կորեան ձեռնամուխ չի լինի ստուգելի եւ անշրջելի ձեւով միջուային ու հրթիռային ծրագրից հրաժարվելու կոնկրետ գործողություններին»:

«Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումն աներեր է: Ճապոնիան 100 տոկոսով ԱՄՆ-ի հետ է: Այն բանից հետո, երբ կընդունվի նոր ֆինանսական տարվա բյուջեն, ապրիլին ես մտադիր եմ մեկնել ԱՄՆ եւ բանակցություններ վարել նախագահ Թրամփի հետ»,-ասել է Ճապոնիայի վարչապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս