Բաժիններ՝

ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյունը ժամանել է Արևելյան Գութա

Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը ժամանել է Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձան, որը վերահսկում են սիրիացի ապստամբները, տեղեկացնում է BBC-ին: Մթերքով եւ դեղորայքով տասներեք բեռնատարները հասել են Դումա քաղաք, ասված է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կոմիտեի հաղորդագրության մեջ:

Սիրիական բանակը ժամանակավորապես դադարեցրել է Արեւելյան Գոութայի գնդակոծումները, ինչն ավտոշարասյանը թույլ է տվել մտնել քաղաք: Այժմ շրջանում իրադրությունը գնահատվում է՝ հանգիստ: Մարտի 9-ին ուղարկված մարդասիրական ավտոշարասյունը սիրիական միջատարածքի բնակիչներին օգնություն հասցնելու արդեն երրորդ փորձն է:

Մարտի 5-ին 46 ավտոմոբիլներից բաղկացած ավտոշարասյունը տեղ էր հասցրել միայն բեռների մի մասը եւ հարկադրված էր վերադառնալ վերսկսված գնդակոծումների պատճառով: Այնուհետեւ ձեռնարկվել է եւս մեկ փորձ, բայց բեռնատարները վերջին րոպեին կրկին կանգ են առել անվտանգության խնդիրների պատճառով: Հումանիտար կազմակերպությունները կարծում են, որ ամեն դեպքում այդ օգնությունը բավարար չէ 400 հազար մարդու համար, որոնք ծուղակում են հայտնվել ապստամբների եւ Բաշար Ասադի վարչակարգի ուժերի դիմակայության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս