«ԱՄՆ-ի դեմ առևտրական պատերազմից ոչ ոք չի շահի». Մերկել
Միացյալ Նահանգների դեմ առեւտրական պատերազմից ոչ մի երկիր չի շահի: Այս կարծիքը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԳԴՀ-ի խոշոր տնտեսական միավորումների ղեկավարների հետ հանդիպումից հետո Մյունխենում կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարում էր N-tv հեռուստաալիքը:
«Մենք համոզված ենք, որ դա կլինի ի վնաս բոլորի, ոչ ոք չի շահի նման դիմակայությունից, ուստի մենք, ինչպես եւ առաջ, երկխոսության ուղիներ ենք փնտրում»,- նշել է կանցլերը՝ մեկնաբանելով պողպատաձուլական եւ այլյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը: Մերկելն ընդգծել է, որ Եվրամիությունը «կարող է հակազդել, եւ Եվրահանձնաժողովն արդեն դա հասկանալ է տվել»:
Ավելի վաղ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ամենամյա գործարար համաժողովում, հայտարարել է, որ Եվրամիությունը հույս ունի մարտի 10-ին ԱՄՆ-ից ստանալ այն բանի հաստատումը, որ հանրակցությունը կբացառվի մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման Վաշինգտոնի որոշումից: Նրա խոսքով՝ մարտի 10-ին ինքը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի ու Ճապոնիայի գործընկերների հետ: «Հույս ունենք՝ հստակ պատասխան ստանալ վաղվա հանդիպմանը:
Հուսով ենք՝ կստանանք այն բանի հավաստումը, որ Եվրամիությունը բացառված է»,-ասել է նա, ընդգծելով, որ «այլապես մենք կդիմենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը»: Մարտի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսեր սահմանելու մասին: Ներմուծվող պողպատը կհարկվի 25 տոկոսով, ալյումինը՝ 10 տոկոսով:
Նորամուծություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո: Մաքսերը ժամանակավորապես չեն վերաբերի Կանադային եւ Մեքսիկային, որոնց հետ ԱՄՆ-ը շարունակում է բանակցություններ վարել Ազատ առեւտրի հյուսիսամերիկայն համաձայնագրի (ՆԱՖՏԱ) ճակատագրի շուրջը:
Թրամփը նաեւ հիշատակել է Ավստրալիայի եւ մի քանի այլ երկրների համար հատուկ պայմանների մասին, սակայն որոնք են լինելու դրանք, առայժմ հայտնի չէ: ԱՄՆ-ի նախագահն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ բարձրացնել կամ իջեցնել սակագները, ինչպես նաեւ չեղարկելու մաքսերը կամ դրանք սահմանել առանձին երկրների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: