
Հազարավոր ամերիկացի զինվորականներ են մասնակցում հրթիռային գրոհներից Իսրայելի պաշտպանության վարժանքներին

Ամերիկացի զենիթայիններն այս օրերին վարժանքներ են անցնում Իսրայելում, որպեսզի հրեական պետության պաշտպանության համար տեղացի զինվորականների հետ նույն շարքում կանգնեն, երբ դրա անհրաժեշտությունը ծագի: Այդ մասին հայտնել են ընդգրկուն զինավարժանքների ղեկավարները:
«Juniper Cobra – 2018» զինավարժանքներում, որոնք կտեւեն մինչեւ ամսվա վերջը, երկու երկրներից գործի են դրված շուրջ հինգ հազար զինծառայողներ, հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության հիմնական համակարգերը, որոնք կան նրանց տնօրինության տակ:
«Զինավարժանքների հիմնական նպատակն է մեզ նախապատրաստել այն օրվան, երբ ստիպված կլինենք գործել ցանկացած իրադրության մեջ ցանկացած սպառնալիքի դեմ… Երբ դա խնդրի Իսրայելի կառավարությունը, մենք կլինենք այստեղ եւ պատրաստ կլինենք գործելու»,- ասել է ԱՄՆ-ի երրորդ օդային բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Քլարքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: