Բաժիններ՝

«Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցությունների նախապատրաստումը կտևի մի քանի շաբաթ». Թիլերսոն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ բանակցությունների նախապատրաստումը կտեւի «մի քանի շաբաթ»:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն այցով գտնվում է Ջիբուտիում: «Դա այն որոշումն է, որն ընդունել է նախագահն ինքը: Ես նրա հետ այդ որոշումը քննարկել եմ այսօր վաղ առավոտյան, եւ մենք շատ լավ զրույց ունեցանք»,-հայտարարել է Թիլերսոնը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:

Նրա խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի նախագահին առաջարկել է անձնական հանդիպում անցկացնել, եւ Դոնալդ Թրամփը համաձայնել է: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ-ի նախագահի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս