
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Եվրահանձնաժողովը մինչեւ մեկ միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության նոր, չորրորդ ծրագիրն է առաջարկել Ուկրաինային: Այդ մասին ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
«Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային մինչեւ մեկ միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի վերաբերյալ առաջարկին՝ տնտեսական կայունացմանն ու կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու համար»,- նշվում է մամուլի տեղեկագրում: Այդ ծրագրին դեռ պետք է հավանություն տան Եվրամիության Խորհուրդը եւ Եվրախորհրդարանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: