Իտալիան հրաժեշտ է տվել Դավիդե Աստորիին
Ֆլորենցիայում կայացել է իտալացի ֆուտբոլիստ Դավիդե Աստորիի թաղման արարողությունը: Կիրակի օրը «Ֆիորենտինայի» ավագին մահացած էին գտել La di Moret հյուրանոցում: Ըստ նախնական վարկածի՝ ֆուտբոլիստը մահացել է քնած ժամանակ: Բժիշկները եզրակացրել են, որ ֆուտբոլիստն ունեցել է առիթմիա:
Աստորիին հրաժեշտ տալու էին եկել Ֆլորենցիայի հազարավոր բնակիչներ և ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ:
Թաղման արարողությանը, մասնավորապես, ներկա են եղել «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Ձանետին, «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, «Վենեցիայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին, «Ֆիորենտինայի» համանախագահ Դիոգե Դլլա Վալեն, Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին և հայտնի ֆուտբոլային գործիչներ:
Ջանլուիջի Բուֆֆոնն ու «Յուվենթուսի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից հետո անմիջապես ժամանել էին Աստորիի թաղմանը:
Ելույթ է ունեցել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Միլան Բադելը.
«Դու և՛ եղբայր ես, և՛ որդի, որին կցանկանային ունենալ բոլորը: Քո ծնողները երբեք խնդիրներ չեն ունեցել քեզ հետ:
Դու այնպիսին չես, ինչպես մյուսները: Դու ֆուտբոլն ես, ֆուտբոլմ ամենամաքուր վիճակում՝ երեխաների համար:
Մենք մտքերով քո ծնողների, եղբայրների, քո կնոջ՝ Ֆրանչեսկայի, և քո դստեր՝ Վիկիի հետ ենք:
Դու մարդ ես, ում անունը պետք է գրվի մեծատառերով, և մենք կպատմեք այդ մասին քո դստերը»:
«Ֆիորենտինայի» երկրպագուները հրաժետ տվեցին իրենց ավագին՝ ամբողջ երկնքով տարածելով մանուշակագույն ծուխ:
Այն պահին, երբ ամբողջ երկինքը ծածկված էր մանուշակագույնով, երկրպագուները երգում էին. «Կա միայն մեկ ավագ»:
https://twitter.com/FromTStands/status/971779549439590400
Սիրարփի Աղաբաբյան