Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան

Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լեւան Իզորիայի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան: Այդ մասին հայտնել Է «Sputnik Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

«Մարտի 9-ին պատվիրակությունը՝ Վրաստանի պաշտպանության նախարար պարոն Լեւան Իզորիայի գլխավորությամբ, պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսված են վրացական պատվիրակության հանդիպումները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում եւ երկրի այլ պետական կառույցներում: Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը կտեւի մինչեւ մարտի 10-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031