Բաժիններ՝

Իրաքյան աշխարհազորը ԻՊ-ի 22 դաշտային հրամանատարների է ոչնչացրել Քիրկուկում

Իրաքի կառավարամետ ռազմականացված աշխարհազորի («Ալ-Հաշդ աշ Շաաբի») մարտիկները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 22 դաշտային հրամանատարների են ոչնչացրել Իրաքի հյուսիսի Քիրկուկի նահանգում:

Այդ մասին իրաքյան հեռուստատեսության եթերում մարտի 9-ին հայտարարել է աշխարհազորի պաշտոնական ներկայացուցիչ Ալի ալ Հուսեյնին: «Ալ-Հաշդ աշ Շաաբի»-ի ստորաբաժանումներն ընդգրկուն գործողություն են անցկացրել Քիրկուկի հարավ-արեւմուտքի Էր- Ռիադ եւ Էզ-Զաբ շրջաններում: Արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի 22 պարագլուխներ, ինչպես նաեւ տասնյակ զինյալներ, այդ թվում՝ մահապարտներ»: Ալ Հուսեյնիի խոսքով՝ աշխարհազորի ջոկատները «կշարունակեն տեղանքի մաքրումը»:

Քիրկուկի նավթաբեր նահանգն անցած շաբաթվա ընթացքում մի քանի անգամ ԻՊ-ի ահաբեկիչների եւ ««Ալ-Հաշդ աշ Շահաբի»-ի մարտիկների բախումների ասպարեզ է դարձել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս