Բաժիններ՝

Մարտի 12-17-ին Ադրբեջանում խոշոր զորավարժություն կանցկացվի. razm.info

Razm.info-ն գրում է։ Մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա: Փոխանցում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Razm.info-Ն գրում է։

Համաձայն հաղորդագրության՝ վարժանքներին կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ:

Վարժանքներին, համաձայն ադրբեջանական կողմի, բացի նշված զինտեխնիկայից նաև կներգրավեն շուրջ 1000 միավոր հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա:

Համաձայն հայտարարվող սցենարի՝ ադրբեջանական ստորաբաժանումները «պետք է կանգնեցնեն պայմանական հակառակորդի հարձակումը և հակահարվածի միջոցով վերականգնեն ձեռնտու հատվածներում իրենց վերահսկողությունը»:

Վարժանքները նախատեսվում է, այսպիսով, անցկացնել «հակահարձակման» սեցենարով՝ «բարդ լեռնային պայմաններում»:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս