
Բելգիայում ժամկետանց մսի սկանդալ է բորբոքվել

Բելգիայում ոչ կոնդիցիոն եւ ժամկետանց մսի սկանդալ է բորբոքվել: Թագավորության գյուղատնտեսության նախարար Դենի Դյուկարմի եւ Պարենային ցանցի անվտանգության ֆեդերալ գործակալության (AFSCA) ցուցումով Վերվիե քաղաքի Veviba ձեռնարկության արտադրանքը, որը մասնագիտացած է աղացած մսի արտադրության բնագավառում, հանվել է պարենային վաճառասեղաններից։
Ինչպես մարտի 9-ին ՌԻԱ Նովստիին հայտնել են AFSCA-ում, այս միջոցը ձեռնարկվել Է այն բանից հետո, երբ տեսուչների կողմից Վերվիեում մսի արտադրանքի մսաթափման եւ սառեցման արտադրության ստուգման արդյունքում բացահայտվել են խախտումներ, որոնք սպառնալիք են ներկայացնում սպառողների առողջության համար:
Մասնավորապես, «ամերիկեն» աղացած մսում, որը Բեգիայում ուտում են հում վիճակում, բացահայտվել են մսի թափոններ, որոնք արգելված են մարդու կողմից գործածման նպատակով արտադրության եւ վաճառքի համար: Բացի դրանից, պարզվել է մսեղիքի սառեցման ժամկետի կեղծում:
Այն գնորդներին, որոնց մոտ ոչ կոնդիցիոն լցոնի գործածման հետեւանքով մարսողության խանգարում է տեղի ունեցել, AFSCA-ն խորհուրդ է տվել անհապաղ դիմել բժշկական օգնության: Veviba-ի արտադրանքին բաժին է ընկնում Բելգիայում արտադրվող մսի արտադրանքի շուրջ մեկ երրորդը:
Սանիտարա-համաճարակաբանական պահանջների թույլ տրված խախտումների պատճառով գյուղատնտեսության նախարարությունը եւ AFSCA-ն որոշում են ընդունել ընկերությունից ժամանակավորապես հետ կանչել արտադրության թույլատրագիրը: