Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատվել է նախնական կալանքից երկրի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, որը հակասահմանադրական է ճանաչել նրա ավելի քան 9 ամիս տևող կալանքը:
Ավելի վաղ Խորվաթիայի իշխանությունները հայտարարել էին, թե այլևս չեն կարող ընդունել ներգաղթյալների, ովքեր երկրի միջոցով հույս ունեն հասնել Արևմտյան Եվրոպայի երկրներ:
Ավելի վաղ Սարգսյանը եղել է НТВ հեռուստաալիքի «Ֆուտբոլային գիշեր» մարզական-տեղեկատվական ծրագրի հաղորդավարը ու մասնակցել է մի շարք հեռուստատեսային նախագծերի:
«Երկու երկրների միջև բարձր մակարդակով ընթանում է քաղաքական երկխոսություն: Բացի այդ՝ կապերը զարգանում են քաղաքական, տնտեսական, մարդասիրական ու այլ որոտներում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով Вестника Кавказа-ի թղթակցի հարցին:
Քյոլնի մանկական կլինիկայում գերմանացի վիրաբույժները հաջողությամբ վիրահատել են ու առանձնացրել Վրաստանից սիամական երկվորյակներին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:
Անդրադառնալով տարբեր հայտնի անձանց վերաբերյալ հնչեցված մի շարք անհիմն ու անհեթեթ մեղադրանքներին՝ Բաղդաթը զգուշացնում է պետության «կեղտոտ քաղաքական խաղերին» աջակցող և իշխանություններին մեղսակից դարձող Թուրքիայի քաղաքացիներին:
«Հատկանշականն այն էր, որ կարմիր թելով անցնում էր ահաբեկչության դեմ պայքարը: Իմ կարծիքով՝ սա ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին՝ ցույց տալու, որ Սիրիան պատրաստ է և իրականացնում է ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ»:
Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ընդդեմ ԴԱԻՇ-ի, հաջողություն կունենա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է սեպտեմբերի 23-ին ԵՄ երկրների ղեկավարների արտակարգ գագաթաժողով հրավիրելու մասին:
«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին իր բլոգում փորձել է պարզել, թե ինչ պայմաններում են ապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նրա կինը՝ Տատյանա Նավկան:
Իրանն ու Ադրբեջանը որոշել են արագացնել Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային գծի շինարարության ու երկու երկրների երկաթուղային ճանապարհների միավորման աշխատանքները: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է Իրանի Գիլան նահանգի նահանգապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին:
Տեղեկությունների համաձայն՝ 6 ամսվա ընթացքում ВВС Monitoring-ը կավարտի իր գործունեությունն Ադրբեջանում ու կտեղափոխվի Թբիլիսի, հայտնում է Haqqin.az-ը:
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին:
14-ամյա սևամորթ ամերիկացին, ում ոստիկանությունը ձերբակալել էր դպրոց ինքնաշեն ժամացույց տանելու համար՝ մտածելով, թե դա պայթուցիկ սարք է, դարձել է համացանցի աստղ:
Նախընտրական բանավեճերի ժամանակ, որոնց մասնակցել են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող թեկնածուները, Ջեբ Բուշը խոստովանել է, որ ժամանակին մարիխուանա է ծխել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Այն, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում, գլոբալ առումով թե՛ ներքին պրոցեսների հետևանք է, թե՛ արտաքին: Չնայած՝ լարվածությունը Թուրքիայում դեռևս կպահպանվի, զինյալ գործողություններն ու քաղաքական բուռն պրոցեսները կշարունակվեն մինչև ընտրությունները և ընտրությունները շրջադարձային կլինեն: Թուրքիայի համար շատ բան կախված է հենց նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններից ու դրանց արդյունքներից»:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկրի արևելյան Թունջելի նահանգում կրակի տակ են վերցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 50 զինյալից բաղկացած խմբի անդամներին, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ-ի համար խնդիրներ ստեղծում են ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ հենց իրենք՝ ամերիկացիները, հայտնում է RIA Novosti-ն:
Ստամբուլի 14-րդ բիենալեն՝ վերջին Documenta-ի հեղինակ, հռչակավոր Կարոլին Քրիստո-Բակարջիևի ղեկավարությամբ, ընդգրկել է ողջ Ստամբուլը՝ եվրոպական ու ասիական, Սև ծովից՝ Մարմարա: Ցուցահանդեսի լեյտմոտիվներից մեկը հայկական թեման է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ (հայկական նախագծերին աջակցել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի Dilijan Art initiative նախագիծը): Եվ հայկական ենթատեքստը Ստամբուլի 14-րդ բիենալեն դարձնում է ամենաարմատական ժեստը քաղաքականապես սուր այս բիենալեի ողջ պատմության ընթացքում: Ստամբուլից՝ Աննա Տոլստովա:
Ամերիկան ճգնաժամից դուրս եկավ ավելի արագ, քան ցանկացած այլ զարգացած պետություն, եւ խոշորագույն գլոբալ տատանումների պայմաններում մենք մնացինք աշխարհի ամենաապահով եւ խելացի ներդրումը:
Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան Յան Քելլին Վրաստան է ժամանել իր կնոջ՝ Ֆրանչեսկայի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Եվրանեսթը» (ԵՄ «Արևելյան գործընկերության խորհրդարանական ասամբլեա) խորը ափսոսանք է հայտնում Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշման առնչությամբ, որն սկսել է այդ կազմակերպությունից երկրի դուրս գալու գործընթացը, ասվում է «Եվրոնեսթի» պաշտոնական հայտարարության մեջ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախազգուշացրել է իր խորվաթ գործընկերոջը՝ Զորան Միլանովիչին, այն մասին, որ Հունգարիան սկսել է սահմանային պատ կառուցել իր կողմից:
Ադրբեջանը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական համագործակցությունը, տեղեկացնում է vesti.ru-ն: Պատճառը օգոստոսի 10-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին:
Ամեն հինգերորդ սիրիացին բրիտանական ընկերության հարցման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը դրականորեն է ազդում երկրի վրա, գրում է The Washington Times-ը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610:
Կալիֆորնիայում անցած Հանրապետական կուսակցության՝ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների երկրորդ բանավեճը ճակատագրական նշանակություն կունենա թեկնածուների համար:
Ֆրանսիան ժամանակավորապես կվերսկսի սահմանային վերահսկողությունը Մերձավոր արևելքից եկող միգրացիոն աճող հոսքի պատճառով: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Ազգային ժողովում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Մադրիդի մարզիչների CENAFE դպրոցը կօգնի Օսամա Աբդուլ Մոխսենին հիմնավորվել Իսպանիայում ընտանիքի հետ միասին: Մոխսենն արդեն Մադրիդ է տեղափոխվել Մյունխենից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: