Բաժիններ՝

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժերի զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է ևս 300-ով՝ հասնելով 2595-ի, հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Եվս 12 000 մարդ վիրավորվել է։ Ռոդրիգեսը չի նշել անհետ կորածների թիվը։ Ըստ համացանցում լայն տարածում գտած ոչ պաշտոնական ցուցակի՝ անհետ կորած է 38 500 մարդ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։ Երկրաշարժի 8-րդ օրը փլատակներից հաջողվել էր դուրս բերել 43-ամյա մի տղամարդու։

Երկրաշարժից ամենաշատը տուժել է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լա Գուայրայի նահանգը։ Ռոդրիգեսը հայտնել է, որ Լա Գուայրայի գրեթե բոլոր պաշտոնյաները զոհվել են ստորգետնյա ցնցումների ժամանակ։

Ըստ Վենեսուելայի իշխանությունների՝ փլուզվել է գրեթե 800 շենք, որոնցից 189 լիովին ավերվել են։

Իշխանությունները մերժել են քննադատությունները, որ չափազանց դանդաղ են արձագանքել աղետին։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հաշվարկներով՝ երկրաշարժերի ուղղակի ֆիզիկական վնասը կարող է կազմել 6,7 միլիարդ դոլար։

Երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն են ուղարկել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Բրազիլը, Մեքսիկան, Կանադան, Կուբան, եվրոպական երկրները։ ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է երկրի դեմ գործող որոշ պատժամիջոցներ, 150 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է խոստացել, ինչպես նաև այնտեղ ուղարկել ավելի քան 900 փրկարարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031