Արմավիրի մարզում բախվել են Honda մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը
Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Honda» մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։
Օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլի սեփականատերերի, ավտոմեքենայի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

