Ֆրանսիայում պատանդներ վերցրած անհայտ անձը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» կազմակերպության հետեւորդ է:
Ռուսաստանում լրտեսության համար դատապարտված Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, կարճ ժամանակով ուշքի է եկել հոսպիտալացումից հետո, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա եւ իր հայրը ենթարկվել են թունավոր նյութի ներգործությանը:
Եվրամիության գագաթնաժողովը հաստատել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Լոնդոնի հետ հարաբերությունների շուրջ բանակցությունների երկրորդ փուլի բազային սկզբունքները:
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում տաք ջրի արտենետում է տեղի ունեցել մաշված ջերմատարից:
Ուրուգվայի համալսարանի հումանիտար և մանկավարժական գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ինստիտուտում ուսանողների համար բացվել է արևելահայերենի կուրսեր:
Վրաստանի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել, ով փորձել է Թուրքիայից անօրինական ճանապարհով Վրաստան տեղափոխել 40 կիլոգրամ արծաթյա և ոսկյա զարդեր:
Հնդկաստանի Air India ավիաընկերության Boeihg-787 մարդատար ինքնաթիռը 70 տարվա ընթացքում առաջին առեւտրային չվերթն է կատարել Իսրայել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Ստամբուլում հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին որոշումը դատապարտող հայտարարություն է տարածել:
Աֆրիկյան փոշին պատել է Հունաստանի Կրետե կղզին, երկինքը նարնջակարմիր գույն է ստացել:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր, ազատ արձակվելուց հետո կրկին մտադիր է այցելել Հայաստան:
Վրաստանը պատրաստվում է արդի մարդատար եւ բեռնատար վերելակների արտադրություն սկսել:
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս գրեթե 30-ը՝ տուժել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկած հրդեհից:
Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում:
Չինաստանը մարտի 23-ին հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերի բարձրացման հնարավորությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին BELARUS-152 փոքրագաբարիտ տրակտոր է նվիրել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլտոնն ապրիլին գեներալ Հերբերտ Մաքմաստերին կփոխարինի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում:
Ռեքս Թիլերսոնը, որը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, մարտի 22-ին Վաշինգտոնում Պետդեպարտամետի աշխատակիցների հետ կայացած հրաժեշտի հանդիպմանը իր նախկին գործընկերներին խնդրել է ջանադրաբար կատարել իրենց պարտականությունները եւ հայտնել է, որ իրեն փոխարինողի համար զեկույցներ է պատրաստել՝ արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ հանձնարարականներով:
Թուրքիայի Նևշեհիր բնակավայրի մոտ թուրքական զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները Թուրքիայից պահանջել են դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի ու Հունաստանի ջրատարածքում:
Facebook ընկերությունը ենթարկվում է քննադատության այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ շուրջ 50 միլիոն ընտրողների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է նախագահ Թրամփի քարոզարշավի համար աշխատող իրավաբանական ընկերությանը:
Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է:
Լիզա Գալկինան մոդելի դերում դեբյուտել է Վալենտին Յուդաշկինի մանկական հավաքածուի՝ Moscow Fashion Week-ի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը:
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ թռիչքի ժամանակ խափանվում է նրա օդանավի շարժիչը:
Համարյա անամպ երկնքի պարագային ամպրոպի նման հնչեց այն հայտարարությունը, թե ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից: Պաշտոնական ժողովրդագրությունը տարիներ շարունակ ՀՀ բնակչության քանակի նվազում է արձանագրում:
«Կարծում եմ` սա կբարձրացնի արդյունավետությունը որոշ առումով, բայց քաղաքական կամքի բացակայության հետևանքով առաջացած խնդիրներն ու երկարաձգումները չի կարգավորի»,- ասաց Զաշտովտը:
Տոկիոյի կենտրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու, մարտի 22-ին հանդիսավորապես բացվել է Գոձիլայի՝ կինոֆիլմերի հրեշի երեքմետրանոց հուշարձանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր է ստորագրել:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Դոնալդ Թրամփի շտաբի՝ Ռուսաստանի հետ կապ ունենալու հետ կապված ապացույցներ չի հայտնաբերել: