Գերմանիան Վրաստանին հավելյալ հատկացրել է 156 մլն եվրո, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանում Գերմանիայի դեսպանությանը:
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա:
Էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է ռազմական ծախսերը` նպաստելով արդեն անկայուն և ռազմավարական տարածաշրջանում անհանգստության առաջացմանը:
ԱՄՆ-ը գրանցել է Սիրիայի երկնքում ռուսական ռազմական ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի թռիչքների սկիզբը, որոնք տեղակայված են Լաթաքիայի ավիաբազայում, հայտնել է ամերիկյան The Daily Beast-ը՝ հղում կատարելով Պենտագոնի անանուն ներկայացուցիչներին:
«Ես ընդունում եմ, որ այն շնորհվում է ոչ այնքան իմ անձին, որքան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Անշուշտ, դա մեծ պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանը՝ մի երկիր, որն այնքան հպարտ է իր քրիստոնեական ինքնությամբ և նաև վեհանձն մարդկանցով ու մշակույթների նկատմամբ իր անկեղծությամբ, հարգալից է մարդու և ազգերի համաձայնության հարցում ամրագրված իրավունքների նկատմամբ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է կարդինալ Սանդրին:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ հայտնել է երկրում եռօրյա սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ Մեքքայի մերձակայքում՝ Մինա հովտի մոտ, մուսուլման հավատացյալների հրմշտոցի հետևանքով մահացած իրանցի ուխտավորների, հայտնում է Press TV գործակալությունը:
Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերը, լրջորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի՝ իրենց ստանձնած պարտավորությունները, շարունակում են նպատակաուղղված կերպով գործողություններ կատարել քաղաքացիական բնակչության դեմ:
Ուկրաինայի նախարարների կաբինետը, համաձայն երկրի Ազգային անվտանգության ու պաշտպանության ծառայության որոշման, որոշում է կայացրել արգելել ռուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ուկրաինա:
Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ հարևանը տեսել է արնաքամ լինող օգնություն կանչող մի կնոջ, ով փորձել է փախչել տունը շրջապատող ցանկապատի վրայով:
Մեքքայում 700-ից ավելի մարդկանց կյանք խլած ուխտավորների հրմշտոցի պատճառ կարող էր լինել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի այցը, հայտնում է լիբանանյան «Ադ-Դիյար» թերթը:
Հունգարական իշխանություններն առանց նախազգուշացման ձեռնամուխ են եղել Սլովենիայի հետ սահմանին փշալարերից պարիսպների կառուցմանը՝ անօրինական ներգաղթյալներից պաշտպանվելու նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ներկայումս Թալ Աբյադը գտնվում է կրկին իսլամիստների կողմից գրավվելու վտանգ տակ: Անցնող օրերին ռուսական կործանիչները ծանր հարվածներ են ուղղում Թալ Աբյադի հարեւանությամբ գտնվող Ռաքքա քաղաքում տեղակայված ԻՊ-ի զորանոցների դեմ: «Մինչեւ Ռաքքայից իսլամական զորքերը չվտարվեն, Թալ Աբյադը մնալու է վտանգի տակ»,-նշել է կայքի զրուցակիցը:
Արտակ Շաբոյանը անդրադարձել է նաև միջազգային ռոումինգ սակագների խնդրին, նշելով, որ այս պահին ռուս գործընկների հետ համատեղ մշակվող համակարգը թույլ կտա, որպեսզի առաջիկա 3 տարիների ընթացքում միջազգային հեռախոսակապի ծառայությունները հավասարվեն, կամ մոտ կլինեն տվյալ երկրի ներքին տարիֆներին: Խոսքը գնում է միջազգային հեռախոսակապի ծառայությունների այսօրվա արժեքի՝ մոտ վեց անգամ նվազման մասին:
Հազարավոր փախստականներ են ժամանում Մերձավոր արևելքից Ավստրիա: Նրանց մեծ մասը այդտեղ է հասնում Գերմանիայից, սակայն ավստրիական իշխանությունները փախստականների մի մասին սկսել են հետ ուղարկել Եմ այն երկրներից, որտեղից եկել են, հաղորդում է Euronews-ը:
Գերմանիայի կառավարությունը որոշել է 2016թ. դաշնային հողերին հատկացել ավելի քան 4 մլրդ եվրո, որոնք պետք է ծախսվեն ներգաղթյալների ու փախստականների կարիքների վրա:
Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգում 2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 9-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով:
Թուրքիայի հարավում գտնվող Նիգդե նահանգում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 13 մարդ, 1-ն ստացել է վնասվածքներ:
«Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում, չի հրաժարվում զենք վաճառել Ադրբեջանին աստղաբաշխական գներով, իսկ այդ ամենի մեջտեղում այս փոքրիկ ազգի համառ պայքարն է անկախության համար, որը չի ճանաչվել ոչ ոքի կողմից, անգամ՝ Հայաստանի»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր են քննարկել Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարները, որի հաջողությունը հնարավոր է միայն երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների ու սիրիացիների համատեղ աշխատանքի դեպքում:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Freedom House կազմակերպության նախկին ղեկավար Դևիդ Կրամերը հանդես են եկել համատեղ հոդվածով, որտեղ ԱՄՆ-ի ու Եվրամիության ղեկավարությանը կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, տեղեկացնում է haqqin.az-ը:
Սիրիական ճգնաժամը հնարավոր է լուծել միայն այդ երկրում ամրապնդելով պետական իշխանությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա իր ուղևորության նախօրեին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդյոյի հետ։
Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Իրավապահները Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում կալանավորել են 1 գիշերվա ընթացքում 626 անգամ արտակարգ իրավիճակների ծառայություն զանգահարած մի ֆրանսուհու, հայտնում է lifenews.ru-ն:
«Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխություններն այստեղ ոգևորություն չեն առաջացնում, սակայն դրանք ընդունվում են` որպես իրականություն: Այսինքն` դա անհրաժեշտություն է Հայաստանում համընդհանուր կոնսենսուսի հասնելու համար: Ըստ էության, դրանով որոշվում են մի շարք խնդիրներ, որոնց մասին ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ»:
«Այսօր Իսլամական Հանրապետություն կոչվածը Հայաստանից գտնվում է ընդամենը 300 կիլոմետրի վրա, նրանք չեն թաքցնում իրենց նպատակը և Հայաստանը որպես երկիր չեն ճանաչում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ:
Ռուսական կուլտային «Բրիգադա» ու «Բումեր» սերիալներում խաղացած իր դերերով հայտնի դարձած դերասան Դմիտրի Գումենեցկին իր մոտ պահվող թմրանյութի հաջող վաճառքի դեպքում կարող էր ստանալ 46 մլն ռուբլի: Ներկայում քննիչները փորձում են պարզել հանցավոր սխեմայի բոլոր անդամներին, պատվիրատուներին ու վաճառողներին, որոնք շփման մեջ են եղել ձերբակալված դերասանի հետ:
«Հայաստանը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը` ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման»:
Եվրամիությունը փախստականների խնդիրը կարող է լուծել միայն Թուրքիայի ներգրավմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ ելույթ ունենալով բունդեսթագում: