Ոչ շատ հեռու՝ հարևան Վրաստանում անհասկանալի իրադարձություններ են ծավալվում: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ վրացական մի քանի գյուղերի բնակիչներ վախի ու հուզմունքի մթնոլորտի մեջ են ապրում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել բոլոր զինված խմբավորումների անդամներին համաներելու մասին, եթե նրանք անձամբ հանձնվեն և զենքը վայր դնեն, ինչպես նաև ազատեն անձանց, ում բռնի ուժով են իրենց մոտ պահում:
Ադրբեջանի զինծառայողները մասնակցում են Ռումինիայում ընթացող Saber Guardian-2016 զորավարժություններին, որոնք անցկացվում են հուլիսի 27-ից:
Սիրիայի Կամիշլի քաղաքում (Սիրիական Քուրդիստան) մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, կարող էր լքել ԱՄՆ-ի սահմանները:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա:
Հռոմի մերձակա Ֆրատտոկիե բնակավայրում հուլիսի 28-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել: Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով` դրա հետևանքվ 1 մարդ է մահացել, ևս 4-ն ստացել են լուրջ վնասվածքներ:
SOCAR Turkey Energy-ի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ են հրաժարական ներկայացրել: Թուրքական ԶԼՄ-ները դա բացատրում են երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ, գրում է haqqin.az-ը:
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ապագա նախագահական ընտրության քվեարկությունը համեմատել է խոլերայի և գոնորեայի միջև ընտրության հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Democracy Now! լրատվական ալիքին։
Թալանվել է 17 տարի առաջ սպանված հայտնի քաղաքական գործիչ Գալինա Ստարովոյտովայի տուն-թանգարանը: Թանգարանը թալանելու մասին տեղեկությունը հայտնի է դարձել հուլիսի 27-ին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Հռոմի պապ Ֆրանցիոսկոսի կարծիքով` Եվրոպայում ջիհադիստների հարձակումների վերջին ալիքը ապացույցն է այն բանի, որ աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Երբեք չի եղել տղամարդ թե կին, ոչ ես, ոչ Բիլը, ոչ ոք ավելի լավ պատրաստված չէ, քան Հիլարի Քլինթոնը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ծառայելու համար»։
ԱՄՆի նախագահի՝ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը ժամանել Է կուսացության համագումար, որը տեղի Է ունենում Ֆիլադելֆիայում:
ԱՄՆը Ռուսաստանին խնդրում Է Սիրիայում մեկ շաբաթով դադարեցնել ավիահարվածներն ահաբեկիչներին՝ դրանց «Ախրար աշ Շամ» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումներից սահմանազատելու համար, որոնց Վաշինգտոնում չափավոր ընդդիմություն են համարում:
Ֆրանսիական Կանն քաղաքի իշխանություններն արգելել են լողափեր տանել մեծ պայուսակներ և ծավալուն ճամպրուկներ` վախենալով ահաբեկչություններից, ասվում է քաղաքապետ Դավիդ Լիսնարի կոմյունիկեում:
Վերջին 12 ամսում Մեծ Բրիտանիայում 8 ահաբեկչություն է կանխվել, հայտնել է Լոնդոնի ոստիկանության ղեկավար Բեռնարդ Հոգան-Հոուվը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 մարդ` զինվորական համազգեստով: Այս մասին, ինչպես հայտնում է posta.com.tr-ն, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր է ֆինանսական աջակցություն է մտադիր ցուցաբերել Տրանսադրիատիկ խողովակատարին (TAP), որը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպա, ասել է ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ հանդիպմանը, հայտնում է Associated Press-ը:
«ՆԱՏՕ-Հայաստան երկկողմանի հարաբերություններն ուրվագծում է հենց հայկական կողմը»
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա 2016թ. աշնանը` Ադրբեջանում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»` հղում կատարելով թուրք դիվանագիտական աղբյուրին:
Ադրբեջանական «Ազերիշիգ» ընկերությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման համակարգերը բարելավելուն միտված վարկային համաձայնագիր, հայտնում է Trend-ը` վկայակոչելով բանկի Բաքվի ներկայացուցչությանը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտնել է ավելի քան 15 հազար մարդու ձերբակալության մասին` կապված երկրում հեղաշրջում կատարելու փորձի հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չունի բավականաչափ գիտելիքներ երկիրը ղեկավարելու համար:
Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանը հավանության է արժանացրել Իսպանիայի կազմից դուրս գալու պլանը, հայտնում է El Mundo-ը:
Սիրիայի Կամիշլի քաղաքում (Սիրիական Քուրդիստան) մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 50 մարդու, վիրավորների թիվը`70-ի:
Մոտակա ժամերին Մոսկվայում սպասվում է ամպրոպ և ուժեղ քամի, Interfax-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Վերջինս հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տանկային զորամասերի անձնակազմերի հետ:
«Իրանական երկաթուղիներ» ընկերության` միջազգային փոխադրումների և շահագործման հարցերով փոխնախագահ Հոսեին Աշուրին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում «Հյուսիս-հարավ» տարանցիկ միջանցքի զարգացմանը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ֆրանսիացի Միշել Բարնիեին նշանակել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով գլխավոր բանակցող: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Թուրքական հոսք» գազատարի քննարկումից ոչ ոք չի հեռանում, դա նպատակահարմարության, կոմերցիոն պայմանների և քաղաքական վստահության հարց է, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: