Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «ԻՆՆՈՊՐՈՄ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։
ՀՀ կառավարության ղեկավարի անունը ներառված է համաժողովի խոսնակների ցանկում։
Մասնակիցների թվում են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։
«ԻՆՆՈՊՐՈՄ-2026»–ում գլխավորը կլինի «Արդյունաբերություն 360. արտադրություն առանց սահմանների» թեման։

