Բաժիններ՝

Թուրքիայի քեմալական կուսակցության նախագահի թեկնածուն ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն խոսել է ընտրվելու պարագայում իր ճանապարհային քարտեզի մասին: Թուրքական Sözcü պարբերականին տված հարցազրույցում Ինջեն հայտնել է, որ ընտրվելու պարագայում առաջին հերթին վերացնելու է երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը:

«Ես հեծանիվ քշող, ինքս մեքենան վարող, 3 հազար թիկնապահներով չշրջող նախագահ եմ լինելու»,- հայտարարել է Ինջեն: Նա նշել է, որ իր ղեկավարման ներքո երկրում կվերանա սուլթանությունը:

Քեմալական կուսակցության թեկնածուն հայտնել է նաև, որ եթե ընտրությունների առաջին փուլում հաղթող չլինի, ապա երկրորդ փուլ չանցնելու պարագայում իր պարտքն է լինելու ընդդիմադիր թեկնածուին աջակցելը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրան է սատարում նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, «Լավ» կուսակցության թեկնածուն՝ այդ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները:

Նախագահական ընտրություններին իրենց թեկնածուներին են գրանցել նաև «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը՝ Դողու Փերինչեք, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցությունը՝ Թեմել Քարամոլլաօղլու և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցությունը՝ Վեջդեթ Օզ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031