
Սիրիայում կործանվել է Կա-52 ռուսական ուղղաթիռը, զոհվել են երկու օդաչուները

Սիրիայում աղետի է ենթարկվել Կա-52 ռուսական ուղղաթիռը, զոհվել են երկու օդաչուները: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
«Սիրիայի արեւելյան շրջանների վրա պլանային թռիչք կատարելիս կործանվել է Կա-52 ռուսական ուղղաթիռը, զոհվել են երկու օդաչուները»,- ասել են գերատեսչությունում: Նախարարությունում ճշտել են, որ որոնողափրկարարական խումբը զոհված օդաչուների մարմինները հասցրել է բազավորման օդանավակայան: «Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը»,- նշել են պաշտպանության նախարարությունում: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Միջերկրական ծովի երկնքում աղետի էր ենթարկվել Սու-30ՍՄ ռուսական կործանիչը, որի երկու օդաչուները զոհվել էին: