Իրանի արտաքին քաղաքականության հիմքը կառուցողական հարաբերություններն են աշխարհի հետ. Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մայիսի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքը կառուցողական հարաբերություններն են աշխարհի հետ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Մեր արտաքին քաղաքականության հիմքն աշխարհի հետ կառուցողական հարաբերություններն են»,-գործակալությունը մեջբերում է Ռոուհանիի խոսքը: Գործակալությունը նաեւ նշում է, որ Թեհրանում նավթային ճյուղի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Իրանի նախագահը հայտարարել է.
«Մենք գտնվում ենք պատժամիջոցների ներքո թե ոչ, պետք է կանգնենք մեր ոտքերի վրա: Դա շատ կարեւոր է մեր երկրի զարգացման համար»: Մայիսի 7-ին Թրամփը թվիթերի իր էջում գրել է, որ մտադիր է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրի վերաբերյալ իր որշումը հրապարակել մայիսի 8-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը: