Մանչեսթրում ավտոմեքենան մայիսի 31-ի ուշ երեկոյան դուրս եկել մայթ եւ տապալել հետիոտներին:
Չինաստանում տղամարդն իր սիրած աղջկան թղթադրամներից պատրաստված հսկայական փունջ է նվիրել, եւ այժմ նրան օրենքի հետ կապված խնդիրներ են սպառնում:
Սինգապուրի Singapore Airlines ավիաընկերությունը հոկտեմբերին կսկսի Սինգապուրից առեւտրային թռիչքներ կատարել ամերիկյան Նյու Ջերսիի նահանգ. դա ամենատեւական չվերթը կլինի աշխարհում:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է այս տարվա կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը: Վաշինգտոնը հուլիս ամսին նախատեսում է անցկացնել կրոնական ազատությունների հարցերով արտգործնախարարների համաժողով:
«Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ են փոխվում դիրքերը: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է: Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասաց Օրանը:
Արաբական թերակղզի եկած «Մեկունու» ցիկլոնը Ռուբ Էլ Խալիում՝ թերակղզում խոշորագույն եւ մոլորակի ամենաընդարձակ ավազոտ անապատներից մեկում, լճերի գոյացման պատճառ է դարձել:
Նյու Յորքի կենտրոնում հուշարձան կկանգնեցվի արտակարգ ծառայությունների այն աշխատակիցների հիշատակին, որոնք աշխատել են Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վայրում:
Human Rights Watch մարդու իրավունքների կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է արել քաղբանտարկյալների խնդրի լուծման նպատակով Ադրբեջանի կառավարության նկատմամբ ճնշումներն ուժեղացնել:
Առնվազն հինգ մարդ է զոհվել, ինչպես նաեւ շուրջ 1400 շենք է ավերվել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք Մյանմայում շարունակվում են մի քանի օր:
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը դեսպանների մակարդակով բաց երկխոսություն է անցկացրել Ուկրաինայի, Եվրոպայում ռազմական գործունեության, դրա թափանցիկության եւ ռիսկերի սահմանափակման, ռազմական ստրատեգիայի եւ դոկտրինայի ասիմետրիկ մեթոդների շուրջ, ինչպես նաեւ փոխադարձ բրիֆինգներ՝ կողմերից յուրաքանչյուրի առաջիկա ընդգրկուն զորավարժությունների շուրջ:
«Ադրբեջանի լոբբիստները բավական ակտիվ աշխատում են Վաշինգտոնի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարության հղած վերջին նամակներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Եվրամիությունը ներկայում Կիեւից փորձում է պարզել ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմադրման հետ կապված պատմության մանրամասները:
Դանիայի խորհրդարանը քվեարկել է հասարակական վայրերում դեմքը ծածկող գլխանոցներն արգելելու կառավարության առաջարկության օգտին:
ԱՄՆ կոնգրեսականը The Hill թերթում հրապարակած հոդվածում խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, նշել, որ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով ադրբեջանական հասարակությունը բնակվում է անազատ հասարակական միջավայրում և որպես ժողովրդավարության օրինակ բերել Հայաստանին:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահարկ շենք է վառվում:
Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում Նիպահ մահացու վտանգավոր վիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 16-ի:
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջնականապես հստակեցրել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ներկայացրած թեկնածուների ցուցակը:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք, նախատեսվածի համաձայն՝ 2019 թվականի ամռանը կվավերացվի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ Կենտրոնական բանկի անկախության խնդիրն էր դրվել։
Ղազախստանի Սենատը (վերին պալատը) մայիսի 31-ին ընդունել է օրենք «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին», որտեղ ամրագրվում է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իրավունքը ցմահ գլխավորելու Անվտանգության խորհուրդը:
Ժայռի մի մասը փլվել է Թբիլիսիի Մթածմինդայի շրջանի Կիպիանի փողոցում, որտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվում:
Սիրիայի իշխանությունները ահաբեկչներին կվտանգազերծեին մեկ տարում, եթե նրանք օգնություն չստանային դրսից:
Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է երիկմաների վիրահատությունից հետո իր հիանալի ինքնազգացողության մասին եւ զանգվածային լրատվամիջոցներին խնդրել է չշահարկել այդ թեման:
Մոսկվան պատրաստ կլինի պաշտպանել ԿԺԴՀ-ի շուրջ այն պայմանավորվածությունները, որոնք կհամապատասխանեն ներգրավված բոլոր կողմերի շահերին:
Իսրայելացի զինվորները մայիսի լույս 31-ի գիշերը ձերբակալել են 17 պաղեստինցիների եւ առգրավել 15 կիլոգրամ պայթանյութ Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր շրջաններում կատարած շրջայցերի ընթացքում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը Նյու Յորքում քննարկում են, թե առաջիկա երկու շաբաթում ինչ է անհրաժեշտ անել երկու երկրների ղեկավարների՝ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի անցկացման համար: