
Կանադայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են թատերական փառատոնի այցելուներին

Կանադայում ոստիկանությունն ավելի քան 1,8 հազար մարդու է տարհանել Սթրեթֆորդ (Օնտարիոյի նահանգ) քաղաքի Festival թատրոնի շենքից, որտեղ մարդիկ հավաքվել էին տեղի ամենամյա թատերական փառատոնի բացմանը: Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:
Իրավակարգի պահապանները միջոցառման պաշտոնական բացումից քիչ առաջ հեռախոսազանգ էին ստացել անհայտ անձից, ով հայտնվել էր, որ այն երկու շենքերից մեկում, որտեղ ընթանում է փառատոնը, պայթուցիկ սարք կա: Մարդկանց Festival եւ Avon թատրոններից դուրս են բերել անվտանգ վայր, ոչ ոք չի տուժել: Որքան մարդ էր գտնվում Avon-ի շենքում, չի ճշտվում:
Ներկայում տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, այդ թվում՝ կինոլոգները՝ շներով: Փառատոնի անցկացման վայրի մերձակա տարածքը շրջապատված է: Սթրեթֆորդի թատերական փառատոնն անցկացվում է 1952 թվականից: Մայիսի 28-ին այն պետք է բացեր Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի բեմադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: