Ատլանտիկայում մինչև 16 փոթորիկ ու մրրիկ է սպասվում 2018 թվականին
Կանադայի Փոթորիկների դիտարկման կենտրոնի մասնագետները կանխատեսում են, որ այս սեզոնում Ատլանտյան օվկիանոսում մինչեւ կառաջանան 16 արեւադարձային փոթորիկներ ու մրրիկններ: Մայիսի 24-ին այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը: «Այդ թվից մենք սպասում են հինգից մինչեւ ինը մրրիկ:
Ըստ որում դրանցից մինչեւ չորսը կարող են դառնալ «մեծ մրրիկներ», որոնց կենտրոնում քամու պոռթկումները կհասնեն ժամում առնվազն 178 կիլոմետրի (վայրկյանում շուրջ 50 մետրի)»,- հեռուստաալիքին հայտարարել է Կանադայի Փոթորիկների դիտարկման կենտրոնի օդերեւութաբան Ռոբ Ռոբիշոն:
2017 թվականին Կարիբյան ավազանի կղզիներում եւ ԱՄՆ-ի հարավային նահանգներում մոլեգնեցին վեց ավերիչ մրրիկներ, որոնց տրվեց երրորդ կամ ավելի բարձր կատեգորիա ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, այսինքն՝ դրանց էպիկենտրոնում քամու արագությունը գերազանցեց վայրկյանում 58 մետրը:
Ատլանտիկայում մրրիկների սեզոնը սովորաբար շարունակվում է կես տարի՝ հունիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը: Մթնոլորտային երեւույթը դասակարգվում է որպես փոթորիկ եւ սեփական անունն է ստանում, եթե դրա կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 17,4 մետրի: Վայրկյանում 33 մետր եւ ավելի արագության դեպքում փոթորիկը վերածվում է մրրիկի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: