Մահացել է ամերիկացի տիեզերագնաց Ալան Բինը, ով եղել է Լուսնի վրա
ԱՄՆ-ում մահացել է նախկին տիեզերագնաց Ալան Բինը, ով դարձել է Լուսնի վրա ոտք դրած չորրորդ մարդը: Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդել է տիեզերագնացի ընտանիքը: Նա 86 տարեկան էր:
Բինի ընտանիքը հայտնել է, որ տիեզերագնացը հիվանդացել է երկու շաբաթ առաջ Ինդիանայում եւ մահացել Հյուսթոնի հիվանդանոցում:
ՆԱՍԱ-ում աշխատելուց հետո Բինը դարձել էր հաջողակ նկարիչ: Նրա նկարների հիմնական թեման տիեզերքն էր:
Տիեզերագնաց Մայք Մասիմինոն Բինին յուրահատուկ մարդ էր համարում:
Հայտնի է, որ Բինը տիեզերագնացների ջոկատում էր 1963 թվականից: Որոշ ժամանակ անց նա նշանակվել է «Ապոլոն-12» արշավախմբի լուսնային մոդուլի օդաչու, որը 1969 թվականի նոյեմբերին դարձել է Լուսնի մակերևույթի վրա վայրէջք գործած երկրորդ արշավախումբը:
We remember Apollo 12 astronaut Alan Bean, who walked on the Moon in 1969, commanded the second Skylab crew in 1973 and went on in retirement to paint the remarkable worlds and sights he had seen like no other artist.
Learn more about his life at https://t.co/h6HUiwbVFX. pic.twitter.com/xgGuCwBmEd
— NASA (@NASA) May 26, 2018