Բաժիններ՝

«Ալբերտո» փոթորիկը սպառնում է ժամում 100 կմ արագությամբ փչող քամիներով

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հորդառատ անձրեւներ են սկսվել, երբ մերձարեւադարձային «Ալբերտո» անվանումը կրող փոթորիկը ազդարարեց 2018 թվականի ատլանտյան ծովամրրիկների սեզոնը։ Փոթորիկը տարածվել է մինչեւ Կուբա։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, փոթորկի քամու արագությունը շուտով կհասնի ժամում 100 կիլոմետրի։

Մինչեւ երեքշաբթի 10-ից 20 սանտիմետր անձրեւներ կտեղան Ալաբամա, Ֆլորիդա եւ Ջորջիա նահանգներում։ Կուբայում սպասվում են ջրհեղեղներ եւ սողանցք։

Մերձարեւադարձային փոթորիկներն ունեն արեւադարձային փոթորիկների վերածվելու հատկություն, սակայն «Ալբերտո» -ն հավանաբար կթուլանա մինչեւ ցամաք հասնելը։

Ատլանտյան ծովամրրիկների սեզոնը սկսվում է հունիսի սկզբից ու ավարտվում նոյեմբերին։

Փորձագետները կանխատեսում են, որ այս հատվածներին կհարվածի 10-ից 16 փոթորիկ, որոնցից մինչեւ ինը կարող են վերածվել ծովամմրիկների, որոնցից չորսը՝ ուժգին։

Անցյալ տարվա ընթացքում այս հատվածներին էին հարվածել «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» ծովամրրիկները՝ ավերելով Պուերտո Ռիկոյի լայնածավալ տարածքներ, ավերածություններ պատճառել Թեքսաս նահանգի Հյուսթըն քաղաքին ու Ֆլորիդայի առափնյա հատվածներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս