
Հնդկաստանում ավելի քան 30 մարդ է զոհվել ամպրոպային տարափներից. India Today

Հնդկաստանում մայիսի 28-ին առնվազն 33 մարդ է զոհվել ամպրոպների հետեւանքով, որոնք ուղեկցվել են տեղատարափ անձրեւներով եւ սաստիկ քամիով: Այդ մասին հայտնել է India Today հատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ ամպրոպներն ինը մարդու կյանք են խլել Ութար Փրադեշի նահանգում, 12 մարդու կյանք՝ Ջարքանդի նահանգում եւ 12 մարդու՝ Բիհարի նահանգում:
India TV հեռուստաալիքը նշել է, որ վատ եղանակի հետեւանքով նաեւ 28 մարդ է տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: