Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը հնարավոր է մասնակցի Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպմանը

Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ նախագահ Մուն Ջե-Ինը հնարավոր է մասնակցի Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կապույտ տունը հայտարարել է, որ Մուն Ջե-Ինի մասնակցությունը կախված կլինի նախքան հանդիպումը ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև բանակցությունների առաջընթացից:

Նախատեսված էր, որ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում:

Այդ հանդիպումն անորոշ դարձավ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ չի մասնակցի դրան: Բայց երկու կողմերը դեռ աշխատում են բանակցությունները վերսկսել:

Դա կլինի Հյուսիսային Կորեայի առաջնորդի և ԱՄՆ նախագահի առաջին հանդիպումը: Նրանց հանդիպման մանրամասները դեռ անորոշ են, սակայն քննարկումները կարող են վերաբերել կորեական թերակղզում միջուկային զենքի վերացման ուղիներին և լարվածության նվազեցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս