Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահն իջեցրել է դիզելային վառելիքի գինը

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը տեղի է տվել վարորդների պահանջներին ու որոշում կայացրել իջեցնել երկրում դիզելային վառելիքի գինը, որոնք բողոքի ակցիաներ էին կազմակերպում վառելիքի թանկացման դեմ՝ կաթվածահար անելով երթևեկությունը,  փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ նախագահ Թեմերն ասել էր, որ անվտանգության դաշնային ուժեր կուղարկի վարորդների կողմից փողոցների փակման ակցիաները դադարեցնելու համար։ Բողոքի ակցիաները շարունակվում են անցյալ շաբաթվանից, դրանց հասցրած վնասը հաշվվում է մի քանի միլիարդ դոլար։

«Դիզելային վառելիքի գինն արդեն իջեցվել է 46 սենտավոյով (13 ԱՄՆ ցենտ), այն կգործի առաջիկա 60 օրվա ընթացքում։ Եվ երկու ամիս անց կմնան միայն որոշակի ճշգրտումներ, որպեսզի ամեն բեռնատարի վարորդ կարողանա պլանավորել իր ծախսերն ու բեռի արժեքը», – գրված է նախագահի Twitter-յան էջում։

Բացի այդ՝ Թեմերը հայտնել է, որ երկրի ամբողջ տարածքում ժամանակավորապես կչեղարկվեն բեռնատար մեքենաներից անցակետերում գանձվող վճարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031