Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակավայրերից հարյուրավոր բնակիչների են տարհանել, որոնք գտնվում են ժայթքող Կոլիբա հրաբխի մոտակայքում:
Ադրբեջանի և Եվրամիության միջև գոյություն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ:
Ես իսկապես պարտաստվում եմ վերադառնալ Վրաստան և պաշտպանել ընտրությունների արդյունքները
Եվրամիությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել խաղաղության բազմակողմ համաձայնագրի։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, երեկ լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է լինելու: Այսօր երեկոյան վերջինս կվերադառնա Վատիկան:
Հունգարիայում այսօր ընտրատեղամասեր են բացվել քվեարկության համար, որտեղ երկրի բնակիչները հանրաքվեում որոշում պետք է կայացնեն այն մասին, թե ինչպես վարվել պարտադիր քվոտաների հետ, որոնք բաշխվում են Եվրամիության անդամ երկրների միջև՝ փաստականներին երկրում տեղակայելու վերաբերյալ:
Առևտրի ազատության կամ, ինչպես հետազոտության հեղինակներն են սահմանում, առևտրի բացության միջին մակարդակը 110 երկրների համար 2014թ. կազմել է 22 տոկոս։ Առևտրի բացության ցուցանիշները զգայուն են տնտեսական ատիվության նկատմամբ։ Եթե երկրներից մեկը տնտեսական ակտիվություն է ցուցաբերում բոլոր ոլորտներում, ապա բացության ընդհանուր մակարդակը շատ ցածր կլինի, քանի որ բոլոր ապրանքները կարտադրվեն և կսպառվեն երկրի տարածքում։ Մյուս կողմից՝ միմյանցից անկախ տնտեսությունների պայմաններում երկրներն ավելի անկախ են, իսկ առևտուրն ավելի բաց է։
Volkswagen ընկերությունը տեղեկացրել է դատարանին, որ պատրաստ է իր ամերիկյան դիլերիներին վճարել 1.2 մլրդ դոլար փոխհատուցում՝ դիզելային վառելիքի շուրջ առաջացած սկանդալի պատճառով:
Սոսո Ցինցաձեի համոզմամբ՝ իշխանության փոփոխությունը կարող է լուրջ զարգացումների պատճառ դառնալ Վրաստանում, որոնք կհրավիրվեն ռուսական կողմից: Այս սցենարին, ըստ Ցինցաձեի՝ պետք է պատրաստ լինել:
Եվրոպական միությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հասնել համակողմանի խաղաղության համաձայնագրի ստորագրման: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:
Հալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է DW-ը՝ Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրը հայտնել է, որ հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:
Շուրջ 1,5 տոննա մարդասիրական օգնություն են ռուս զինվորականները հասցրել Հալեպ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Ռիչկովը:
Սպայի այրին, ով ամուսնու զոհվելու ժամանակ հղի էր, իր եւ դստեր անունից մեղադրել էր Ռիադին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը եւ առաջնորդ Ուսամա բեն Լադենին աջակցություն ցուցաբերելու համար:
«Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0,1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»:
Հետախուզական գործողությունների արդյունքում առգրավվել է 23 ատրճանակ, 153 գրամ թմրանյութ, 95 մեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանության տարածք, 118 մարդ ձերբակալվել է:
«Դա բավականին բարդ գործընթաց է, սակայն, համապատասխան որոշումներ ընդունելու դեպքում հնարավոր է հասնել կարգավորման: Նման խնդիրներից է նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, կարգավորման համար անհրաժեշտ է, որ մարդիկ համապատասխան որոշումներ ընդունեն»:
«Ալ Ջազիրա» միջազգային հեռուստատաընկերության անգլերեն բաժինն անդրադարձել է հայաստանցիներին, որոնք ապրում և աշխատում են Թուրքիայում:
Հոնկոնգի բնակիչների մոտ 90 տոկոսն աշխատանքի է գնում առանց մեքենայի։ Փարիզի բնակիչների ավելի քան 80 տոկոսն աշխատանքի է գնում ոտքով, հեծանվով կամ հանրային տրանսպորտով։
Բուլղարիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագծին, որը արգելում է կանանց հասարակական վայրերում կրել դեմքը փակող զգեստ։ Նիկաբի և փարաջայի արգելքի խախտման համար նախատեսված է մոտ 100 դոլար տուգանք, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Իրականում այսօր Հալեպում իրավիճակը չափազանց լարված ու աննախադեպ է, որովհետև 2 օր առաջ ռուսական և սիրիական օդուժերը փորձեցին Հալեպի հյուսիսային կողմը մաքրագործել զինյալ ընդդիմությունից՝ հարձակումներ կազմակերպելով նրանց դեմ, որի հակազդեցությունը երեկ և այսօր զգացինք»։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ վիզային սահմանափակումները խանգարում են Չեխիայի և Ռուսաստանի միջև բնականոն փոխազդեցությանը:
Ավստրիայի ոստիկանությունը ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով հարցաքննում է մի տղամարդու այն բանից հետո, երբ վերջինս ցանկացել է Վիեննայում վրաերթի ենթարկել մի քանի մարդկանց:
Ռուսաստանը վաճառում է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության պետական բաժնեմասի 19,5 տոկոսը:
Ռազմաբազան աշխատանքները կսկսի մոտակա ժամանակներս: Այնտեղ ծառայության կանցնեն շուրջ 200 թուրք զինծառայողներ, ովքեր կկրթեն Սոմալիի 10 հազար 500 զինվորների: Բացի այդ, ռազմաբազայի անվտանգությունն ապահովելու նպատակով Թուրքիայից հատուկ զինվորներ կուղարկվեն:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում առաջարկել է դիտարկել Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հնարավորությունը:
Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով վիրավորված Միրեյ Հինտոյանը կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես հաղորդում է Հալեպ «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքի էջը, Միրեյի մահվան մասին հայտնել են Հալեպի շտապօգնության ծառայությունից: Միրեյ Հինտոյանը սեպտեմբերի 30-ին, առավոտյան զոհված Արման Հինտոյանի քույրն էր: Զոհվածների թվում են նաև Ծիլա Ճապաղջուրյանը և Յասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը:
Իսրայելը Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում նստեցրել է 20 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Փարիզը կարող է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզը:
Ադրբեջանը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը, լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դեռ պայմաններ չեն ստեղծվել:
Արդեն շուրջ չորս ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի քույրը change.org կայքում «Ռուսաստա՛ն, պաշտպանի՛ր քո քաղաքացուն» վերնագրով ստորագրահավաք է սկսել՝ ուղղված ՌԴ իշխանություններին՝ եղբորը բանտից ազատելու խնդրանքով: