
Արմատականները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի հարավային շրջանները

Արմատականները մայիսի 29-ի առավոտյան Գազայի հատվածից առնվազն 25 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա: Այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Իսրայելի տարածքի մի քանի շրջանների վրա 25 հրթիռների ու արկերի համազարկն արվել է այսօր առավոտյան,- նշել են զինվորականները:- Դրանց մեծ մասը կալանվել է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից»:
Զինվորականները հավելել են, որ «ներկայում հատուկ հրահանգներ չկան Գազայի հատվածին հարող շրջանների բնակիչների համար»:
The Times of Israel թերթի տվյալներով՝ հրթիռակոծման հետեւանքով տուժածներ չկան: Գրոհի ենթարկված շրջանների բնակիչներին հանձնարարաված է գտնվել ռմբապաստարաններում: The Jerusalem Post թերթը հայտնում է, որ Իսրայելը, ի պատասխան հրթիռակոծման, արդեն հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին: Զինվորականներն առայժմ չեն հաստատում այս տեղեկատվությունոը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP