Ռուսական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն կարծիք է հայտնել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է լվացքի փոշու բացակայության պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս-Բելառուսը»։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը ափսոսում է, որ Ռուսաստանը հրաժարվում է մասնակցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին։
Եվրամիության երկրների կառավարությունները և Եվրախորհրդարանը համաձայնեցրել են 2017թ.ԵՄ բյուջեի հիմնական չափորոշիչները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) առկա են «ոչ քիչ խնդիրներ» և ինքը մտավախություն ունի, որ կսկսվի ապաինտեգրացման գործընկաց, եթե անդամ երկրները չմշակեն խնդիրների հաղթահարման իրենց պլանը։
ՆԱՏՕ-ի շաբաթը կարևոր գործիք է, որի շրջանակում բարձրացվում են Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին նվիրված աշխատաժողովին նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են երկրի Կոնգրեսի ստորին պալատ։
Կանադացի երգիչ, պոետ և կոմպոզիտոր Լեոնարդ Քոհենը խաղաղ մահացել է քնի մեջ այն բանից հետո, երբ գիշերվա կեսին ընկել է Լոս Անջելեսի իր տանը, հայտնել է երաժշտի մենեջեր Ռոբերտ Բ. Կորին։
Մի քանի թուրք զինծառայողներ, որոնք ծառայություն են անցնում Գերմանիայի Ռամշտայն քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում, քաղաքական ապաստան ստանալու հայտ են ներկայացնել։
Թուրքիայի Մուշ նահանգի Բուլանըք գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ճիշտ է համարել Երևանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։
Եվրախորհրդարանում աշխատանքներ են տարվում մի նախագծի շուրջ, որը առաջարկում է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի երկկողմ ցանկության դեպքում՝ առանց նախապայմանների, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Երկու հայ զինվորականներ` Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը:
Պաշտոնական Անկարան վերջին պահին չեղյալ է համարել Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Թուրքիա:
«Մենք երբեք չենք հրաժարվել ինչ-որ հանդիպումներից՝ լինի դա նախագահի, արտգործնախարարի, անգամ աշխատանքային մակարդակով, սակայն միշտ կողմ ենք, որպեսզի այդ հանդիպումները օգուտ տային, լինեին ինչ-որ առաջընթացներ։ Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետո չեն կատարվում պայմանավորվածությունները, ի՞նչ օգուտ հանդիպումներից»,- ասել է Հայաստանի նախագահը։
«Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ժողովուրդների ինքնորոշումը ոչ մի ձևով չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունն առնչվում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի և ժողովրդի, որը կոմպակտ բնակվում է քաղաքակիրթ աշխարհում»։
Հայաստանն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Պատրիկ Հիկեին դատարանը թույլ է տվել հեռանալ Բրազիլիայից: Այս մասին գրում է AFP-ն: Հիկեն ձերբակալվել էր օգոստոսի 29-ին: Վերջինս կասկածվում էր Ռիո-2016 տոմսերի անօրինական վաճառքի մեջ: Իռլանդացին այս շրջանում տնային հսկողության ներքո էր Ռիո դե Ժանեյրոյում:
Հայաստանում Ռուսաստանի նոր ռազմաբազաների ստեղծման անհրաժեշտություն չկա, բավարար է միայն գոյություն ունեցող ռազմաբազաների «ռազմական հզորության ավելացումը»։
Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Բաքվում ռազմական գործողություններին վերաբերվում են որպես զինվորներով համակարգչային խաղի՝ կատարելով խաղադրույքներ։ Հանկարծ, գուցե, բախտը բերի։
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը բաց է ամերիկացի այն տաղանդավոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են մեկնել երկրից նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Այս մասին հայտնել է Evening Standard թերթը:
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում դիտարկում Է Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլիի թեկնածությունը:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը անկեղծացել է՝ ասելով, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո ինքն այնպիսի վիճակում էր, որ նույնիսկ չէր ցանկանում դուրս գալ տնից: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում երեխաների պաշտպանությանը նվիրված խորհրդաժողովում:
Վանի քաղաքապետ Բեքիր Քայան ահաբեկչության դեմ պայքարի հետաքննության շրջանակում ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ կհանդիպի Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, հայտնում է BBC-ն։
Նորընտիր նախագահ Թրամփի դեմ բողոքի ուսանողական ցույցեր տեղի ունեցան ԱՄՆ Կոնգրեսի մոտ, երբ Փոլ Ռայանը վերընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում:
«Դժվարությունն այն է, որ հայկական իրականությունից դուրս մարդիկ չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը ու չեն հասկանում այն լիովին։ Դա է անհատ մարդկանց դրամահավաք աշխատանքների մեջ ներգրավելու դժվարության հիմնական պատճառը։ Այդ պատճառով էլ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են հայկական համայքների վրա ու մասնակից դարձնում վառ անհատականություններին»:
Տասնյակում տեղ են գտել նաեւ 28-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը (80,5 մլն դոլար), 28-ամյա Ռիհաննան (75 մլն դոլար): Նրան հաջորդում են 22-ամյա Ջասթին Բիբերը, 29-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը եւ բասկետբոլիստ Քեւին Դյուրանտը (յուրաքանչյուրը՝ մոտավորապես 56 մլն դոլար):
«Տարիքով մարդիկ չեն վախենում հիվանդություններից կամ մրսելուց, սակայն երեխաների համար դա կարող է ճակատագրական լինել: Գետինը խոնավ է, իսկ եղանակը՝ ցուրտ»,-ասում է փախստական Քարիմ Հուսեյնը:
Թուրքիայի Իզմիրի նահանգում գյուլենականների եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզաորոնողական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 16 անձ: