Բաժիններ՝

Երեկ քամու հետևանքով տապալվել են ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, պոկվել էլեկտրալարեր, փակվել ճանապարհներ

Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։

Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, թուլացել տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, պոկվել էլեկտրալարեր, փակվել ճանապարհներ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված կառուցատարրերի ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031