Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ հուշագիրը ստորագրվել է հուլիսի 3-ին՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար և երկաթուղային վարչության ղեկավար Ջաբար Ալի Զաքերիի, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի և «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ռովշան Ռուստամովի միջև։

Նշվում է, որ պաշտոնյաները նաև քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան երթուղու զարգացման հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031