Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դեկրետային արձակուրդից հետո վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:
Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն անընդմեջ այցելուների համար փակ է անձնակազմի գործադուլի պատճառով:
ԱՄՆ Սենատորները Կոնգրեսի օրակարգ են մտցրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից նոր նամակ է ստացել:
«Սա այն դեպքերից է, երբ ներքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում արտաքին քաղաքականությանն վրա»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության մասին։
Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում ազգային արժույթի փոխարժեքի անկման եւ տնտեսական այլ խնդիրների պատջառով:
Օգոստոսի 2-ին ֆրանսիական Ալպերում Մոնբլան բարձրանալիս զոհվել է երեք ալպինիստ:
2018թ հունիս ամսվա վերաբերյալ բաց աղբյուրներից Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 2 դեպք, երկուսն էլ ոչ մարտական կորուստներ։
Ադրբեջանում օգոստոսի 1-ի ուշ գիշերվանից արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ փակուղի է մտցնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ շարունակելով կոշտացնել հռետորաբանությունը և սպառնալիքներ ուղղելով Հայաստանին:
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 2-ին Սինգապուրում քննարկել են սիրիական պրոբլեմատիկան, իրանական միջուկային գործարքը եւ առաջիկա Կասպիական գագաթնաժողովը:
Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 2012 թվականին դադարեցված գործունեությունը կարող է վերսկսվել, խաղաղապահներն արդեն կատարել են առաջին պարեկումը:
«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնատար անձինք որևէ կոշտ գնահատական չէին հնչեցրել, դրա համար էլ Լավրովի վերջին հայտարարությունը նման ռեզոնանս ստացավ»:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրապարակել է համաներման հերթական ակտը, որը վերաբերել է 83 դատապարտյալների:
Նա գտնում է՝ Հայաստանը պետք է նման հարցերը նախօրոք քննարկի Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը պետք է հասկանա, որ նոր սերունդ է եկել, որը հարցերը պարտադիր ձևով սեղանի շուրջ չի որոշում, այլ օգտագործում է իր սուվերենության իրավունքը:
Սիրիայի բանակը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, լիովին ոչնչացրել են «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ելուզակային կազմավորումները եւ վերահսկողություն հաստատել Էս-Սուվեյդա, Դերաա եւ Էլ-Կունեյտրա նահանգների տարածքների նկատմամբ:
Փոթիի (Արեւմտյան Վրաստան) բնակիչները հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ իրենց օգնություն ցույց տալու եւ այն վնասը փոխհատուցելու պահանջով, որն առաջացել է տեղատարափ անձրեւի հետեւանքով:
500 հազարից ավելի մարդ հանրագիր է ստորագրել ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացման, որը երկրի քաղաքացիներին թույլ կտար վճռորոշ խոսքով հանդես գալ հետագա համագործակցության մասին Եվրամիության հետ կնքված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օգոստոսի 2-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։
Կուբայի մայրաքաղաքը Կարիբյան ավազանի արեւմտյան ափի լավագույն ուղղությունն է կրուիզային զբոսաշրջության համար:
«Կոմերսանտ» թերթն իմացել է Մոսկվայի «նյարդայնության» մասին Հայաստանի նախկին առաջնորդների հետապնդման պատճառով։
Իտալիայի առողջապահության նախարարությունը անոմալ տապի պատճառով, որն այս շաբաթ հաստատվել է Ապենիններում, եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է սահմանել երկրի 18 խոշոր քաղաքներում։
Պակիստանի հյուսիսի Հայբեր-Պահտունհվայի նահանգում առնվազն 24 երեխա է տուժել բեռնատարին դպրոցական ավտոբուսի բախվելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունների վերադարձմանն աջակցելու համար, որոնք զոհվել են Կորեական թերակղզում պատերազմի տարիներին, եւ հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում նրա հետ նոր հանդիպմանը։
Մեքսիկայի Ստորին Հյուսիսային Կալիֆոռնիայի նահանգի Մեխիկալի քաղաքի շրջանում ավելի քան 70 մարդ է մահացել տապից:
«Коммерсант»-ը գրում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ օգոստոսի 2-ից երկիրը դադարեցնում է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին։
Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ցույցերն ու թավշյա հեղափոխությունը կարող են օրինակ ծառայել ժողովրդավարության տենչացող այլ ժողովուրդների համար: Այս մասին նախագահ Թրամփին ուղղված իրենց նամակում հայտնել են Միացյալ Նահանգների չորս տասնյակից ավելի կոնգրեսականներ, ովքեր ԱՄՆ-ի նախագահին կոչ են արել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը 2017 թվականին խափանել է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)՝ Կատար ներխուժելու պլանները, ինչը կարող էր դառնալ նրա պաշտոնաթողության պատճառներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանումը, առաջիկա 48 ժամվա ընթացքում ընդգրկուն զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում: