Խաղաղ սիրիացիներն Իդլիբից դուրս են գալիս ՌԴ-ի զինվորականների կազմակերպած հումանիտար միջանցքով
Սիրիայի Իդլիբի նահանգի խաղաղ բնակիչները, որն առայժմ գտնվում է զինյալների վերահսկողության ներքո, դուրս են գալիս Աբու Էդ Դուհուր ավանում ռուսաստանցի զինվորականների կազմակերպած հումանիտար միջանցքով:
Փախստականների ընդունման, բաժանման եւ տեղավորման կենտրոնի մասնագետները մարդկանց օգնում են վերականգնելու փաստաթղթերը, իսկ ռուս զինվորական բժիշկները կատարում են վերաբնակիչների բժշկական զննումներ:
«Մենք փոխգործակցում ենք նահանգապետի հետ, մեզ մոտ ստեղծված է հանձնախումբ, որն զբաղվում է փախստականների վերադարձի եւ փաստաթղթերի ստուգման հարցերով: Շատ-շատ մարդիկ են վերադառնում, մարտական գործողությունների ժամանակ շատերի մոտ այրվել են անձնական փաստաթղթերը եւ ունեցվածքի փաստաթղթերը»,- պատմել է Հալեպի նահանգում Փախստականների ընդունման, բաժանման եւ տեղավորման կենտրոնի մասնաճյուղի պետ Օլեգ Դեմյանենկոն:
Նա հավելել է, որ բոլոր վերաբնակիչներին նաեւ ստուգում են Սիրիայի տվյալների պահոցով եւ հայտնաբերում են նրանց, ովքեր օրենքի հետ խնդիրներ ունեն: Հումանիտար միջացքով ընթացքն սկսվելուց առաջ բոլորին հանգամանորեն ստուգում են զենքի եւ պայթանյութի առկայության համար, քանի որ դրանց փոխադրումն ագելված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: