Բալթյան երկրները օդային միջանցքներ էին տրամադրել Ռուսաստանի տարածքին ուկրաինական հարվածների համար. Գալուզին

Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Լատվիան և Բալթյան մյուս երկրները, ըստ Մոսկվայի տվյալների, արդեն օդային միջանցքներ են տրամադրել Ռուսաստանի տարածքին ուղղված ուկրաինական հարվածների համար։

«Հիշեցնենք, որ մենք ունենք վերիֆիկացված տվյալներ այն մասին, որ Լատվիան և մյուս մերձբալթյան հանրապետություններն իրենց օդային միջանցքները տրամադրել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերին, որոնք հարվածներ էին հասցրել մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին», — ասել է նա РИА Новости գործակալությանը։

Ավելի վաղ տարածաշրջանում բազմիցս արձանագրվել էին Բալթյան երկրների օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հայտնվելու դեպքեր։ Միևնույն ժամանակ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային թույլտվություն չեն տվել իրենց տարածքը կամ օդային տարածքը օգտագործել Ռուսաստանում գտնվող օբյեկտների վրա հարձակումների համար։

ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը ավելի վաղ պնդել էր, որ հարակից պետությունները կարող են առնչություն ունենալ Բալթիկ ծովում ռուսական նավահանգիստների վրա ուկրաինական դրոնների հարձակումներին, քանի որ, ըստ նրա, անօդաչու թռչող սարքերի թռիչքի երթուղիները պահանջում են համաձայնեցում այն տարածքների հետ, որոնց վրայով դրանք անցնում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031